Թուրքիայում արդեն եթեր է հեռարձակվում հայերեն առաջին հեռուստաալիքը՝ «Լույս TV»-ն։ Մինչ օրս «Լույս TV»-ն փորձնական եթեր էր դուրս գալիս միայն համացանցի միջոցով։ Առաջին համացանցային եթերը եղել էր 2019թ․ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան պատարագի հեռարձակմամբ, գրում է ermenihaber.am-ը:

Հեռուստաընկերության հիմնադիր Արամ Քուրանը պատմել է, որ «Լույս TV»-ի հիմնադրման ուղղությամբ աշխատանքները սկսվել են դեռևս 2 տարի առաջ։ Այդ ճանապարհին ստիպված են եղել հաղթահարել բազում դժվարություններ:

Հիմա «Լույս TV»-ն ամեն ուրբաթ երեկոյան հրապարակում է շաբաթվա կարևոր լուրերի ամփոփ լրահոսը։ Նախատեսվում է առաջիկայում հանդես գալ ամենօրյա լրատվական հաղորդումներով։ Կլինեն նաև մշակութային, երաժշտական, մանկական հաղորդումներ, ֆիլմեր ու մուլտֆիլմեր։