26-ամյա ամերիկացի լրագրող Բրե Փայթոնը մահացել է H1N1 վիրուսի A ենթատիպով վարակվելու հետևանքով: Վիրուսն ավելի հայտնի է «խոզի գրիպ» անվանմամբ: Այդ մասին հայտնել է Los Angeles Times-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` Փայթոնը ծանր շնչառությամբ շտապ տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են խոզի գրիպ, ինչպես նաև մենինգիտ: Լրագրողի կյանքը փրկել չի հաջողվել:

Բրե Փայթոնը հայտնի էր իր քաղաքական վերլուծություններով, որոնք հրապարակվում էին The Federalist պարբերականում, իսկ Fox News հեռուստաալիքով հաճախ ներկայանում էր որպես փորձագետ: