Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք Է տեղի ունեցել երկու պատգամավորի միջև։

Այս մասին հաղորդում է Sputnik Գրուզիան` հավելելով, որ միջադեպը գրանցվել է իրավական հարցերով կոմիտեի նիստում, «Դատարանների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը քննարկելիս։ Միմյանց խոսքով, ապա ֆիզիկապես վիրավորանքներ են հասցրել պատգամավոր Օթար Կախիձեն «Եվրոպական Վրաստան» խմբակցությունից և իշխող մեծամասնական խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Իրակլի Բերայան:

Կախիձեն թերթեր է նետել Բերաայի վրա: Ստեղծված իրադրությունն օգնել են հարթել պրիստավները: Վեճը վերաբերել է քննարկման ընթացակարգին: