ՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Facebook-ի իր պաշտոնական էջում  անդրադարձել է Կալիֆոռնիայում հայկական 2 մասնավոր դպրոցների նկատմամբ կատարված վանդալիզմի ակտին:

Նշենք, որ հունվարի 29-ի գիշերը այդ դպրոցների դարպասներին ու աստիճաններին Թուրքիայի դրոշներ են կախվել:

«Այս դպրոցներ են հաճախում Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների բազմաթիվ ժառանգներ: Ատելության դրսևորման դատապարտման հարցում ես կանգնած եմ հայ համայնքի կողքին»,- գրել է Շիֆը՝ հավելելով, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում:

Ադամ Շիֆը հույս է հայտնել, որ իշխանություններին կհաջողվի պարզել կասկածյալների ինքնությունն ու կանխել հետագայում նմանատիպ միջադեպերը:

Խնդրին անդրադարձել է նաեւ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը: Նա դիմել էՀետաքննությունների դաշնային բյուրոյին՝ կոչ անելով հետաքննություն սկսել ատելության դրսևորման դեպքի առնչությամբ: Կոնգրեսականը դաշնային իշխանություններին կոչ է արել օրենքի ամբողջ խստությամբ պատժել մեղավորներին:

Նշենք, որ թուրքական դրոշները փակցվել են Սրբոց Նահատակաց Ֆերահեան ազգային վարժարանի եւ ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճեան վարժարան մասին է: