Կալիֆորնիայի հարավում գտնվող «Սրբոց Նահատակաց Ֆերահյան ազգային վարժարան»-ի սաները յուրահատուկ ձևով են պատասխանել անհայտ անձի կողմից կրթական հաստատությունում թուրքական դրոշների փակցման սկանդալային դեպքին:

Ինչպես նշում է Asbarez-ը, վարժարանի սաները շենքի տարբեր մասերում, ինչպես նաև դարպասներին փակցրել են հայկական եռագույնը:

Աղբյուրը մանրամասնում է, որ անվտանգության տեսախցիկների արձանագրած կադրերում երևում է, որ լուսադեմին՝ ժամը 4-ին, դիմակավորված անձը մոտեցել է «Սրբոց Նահատակաց Ֆերահյան ազգային վարժարան»-ին ու սկսել թուրքական դրոշներ կախել:

Նույնպիսի դեպք է տեղի ունեցել նաև ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանում: Այժմ ոստիկանությունը երկու դեպքն էլ հետաքննում է: