Մարտի 15-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Կապանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Կապանի Հարությունյան փողոցի 5-րդ շենքի 3 բնակիչ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ քաղաքացիները թունավորվել են ժամը 01.00-ի սահմաններում՝ տան նախասրահում տեղադրված գազի վառարանի թերի այրումից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: