«Պորտուն» հաղթել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի` «Գալաթասարայի» հետ խաղում:

Հանդիպումը կայացել է Ստամբուլում և ավարտվել հյուրերի3:2 հաշվով հաղթանակով:Այս հաղթանակը պորտուգալայան թիմի 37-ամյա դարպասապահ Իկեր Կասիլյասի համար դարձել է 100-րդը Չեմպիոնների լիգայում: Իսպանացին պատմության մեջ դարձել է երկրորդ ֆուտբոլիստը, որը հասել է այս ցուցանիշին:Ավելի վաղ նման արդունք գրանցել էր միայն «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս տարվա նոյեմբերին «Յուվենտուս»-«Վալենսիա» խաղից հետո (1:0):Կասիլյասը, հիշեցնենք, 1999-ից 2015 թվականներին հանդես է եկել «Ռեալում», ինչից հետո տեղափոխվել է «Պորտու»: Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի դարպասապահը 12 հանդիպում է անցկացրել պորտուգալական ակումբի կազմում: 8 խաղում Կասիլյասը դարպասն անառիկ է պահել: