Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Վիետնամ,  գրում է Reuters գործակալությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կիմ Չեն Ընը Վիետնամ կայցելի փետրվարի 4-8-ն ընկած ժամանակահատվածում: Վիետնամի արտաքին գործերի նախարարությունից, սակայն, տեղեկությունը մեկնաբանել չեն ցանկացել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի սպասվող հանդիպումը կարող է կազմակերպվել Վիետնամի մայրաքաղաք Հանոյում:

Դեռևս հունվարի 3-ին Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ հրաշալի նամակ է ստացել Կիմ Չեն Ընից և որ մոտ ապագայում նրանք պատրաստվում են կրկին հանդիպել: