Այսօր ապրիլի 4-ին կյանքից հեռացել է հանրահայտ ռեժիսոր և դերասան Գեորգի Դանելիան, այս մասին Новая газета-ին տեղեկացրել է ռեժիսորի ընտանիքը, նա 88 տարեկան էր։ Դանելիան հոսպիտալացվել է փետրվարին թոքաբորբի պատճառով։

Դանելիան ծնվել է 1930 թվականի օգոստոսի 25-ին Թիֆլիսում և մեկ տարի անց նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։

50-ական թվականներին նա ավարտել է Մոսկվայի ճարտարապետական համալսարանը և աշխատել է որպես ճարտարապետ քաղաքների պրոեկտավորման ինստիտուտում։

1959 թվականին Դանելիան ավարտել է Մոսֆիլմի ռեժիսորական կուրսերը, որից հետո սկսել է ռեժիսորական գործունեությունը։

1960 թվականին լույս է տեսել նրա դեբյուտային “Սերյոժա” կինոնկարը։ Ֆիլմը արժանացել է գրան պրիի Կառլովիյե Վարի միջազգային կինոփառատոնում։