Կրակոցներ են հնչել ԱՄՆ Ինդիանա նահանգի Ռիչմոնդ քաղաքի դպրոցներից մեկում։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Դեպքի վայր ժամանած ուժայինները լիկվիդացրել են հրաձիգին։

Բարեբախտաբար զոհեր եւ տուժածներ չկան։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Իրավապահները քննություն են անցկացնում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։