Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 12։20-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի մարզի Հալիձոր գյուղ, որտեղից օձի խայթոցից ինքնազգացողությունը վատացած մի տղամարդու տեղափոխել է Գորիսի հիվանդանոց, սակայն ճանապարհին տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Հալիձոր գյուղի բնակիչ՝ 47-ամյա Վլադիկ Բախշյանն էր, ով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել Հին Հալիձորի վարչական տարածքում, որտեղ օձը խայթել է։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում: