Ֆինլանդացի պրոֆեսիոնալ լուսանկարիչը հրապարակել է առաջին լուսանկարը, որն արվել է 5 տեսախցիկով Nokia 9 առաջատար սմարթֆոնով: Այս մասին գրում է Life.ru-ն:

Լուսանկարում պատկերված է բնապատկեր: Հրապարակումն ընկերության անոնսն է Mobile World Конгресс ցուցահանդեսի շրջանակներում:

Nokia 9-ը տարվա ամենասպասված նորույթներից է: Սմարթֆոնի առաջին պաշտոնական լուսանկարները համացանցում են հայտնվել օրեր առաջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Nokia-ն հայտարարություն է անելու կիրակի և հավանաբար կներկայացնի իր 9 PureView նորույթը:

Սմարթֆոնի հիմնական առանձնահատկությունը տեսախցիկներն են: Հեռախոսի հետևի կողմում տեղակայված 5 ոսպնյակը կարելի է նկատել ներքև մատնանշող սլաքի տեսքով, իսկ դիմացի տեսախցիկն առանձին է: Ընդհանուր առմամբ, սմարթֆոնն ունի 6 տեսախցիկ: