Հայաստանի իշխանությունները կշարունակեն աշխատել ապակենտրոնացման եւ տեղերում դեմոկրատիայի զարգացման բարեփոխումների ուղղությամբ։ Այս մասին ապրիլի 19-ին Տեղական դեմոկրատիայի դպրոցի բացման շրջանակում ասել է Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը։

Նրա խոսքով՝ «Դպրոցը» լավ հարթակ է կադրերի պատրաստման համար, որոնք կդառնան Հայաստանում բարեփոխումների իրականացման ակտիվ մասնակիցներ։ «Դրա համար մեզ հարկավոր են նոր գիտելիքներ, նոր մասնագետներ։ Մարզերի զարգացման ծրագրի շրջանակում նպատակահարմար ենք համարում այն նախագծերը, որոնք թույլ կտան բարձրացնել ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը»,- ավելացրել է նա։

Նշենք, որ ապրիլի 19-ին Կոտայքի մարզի Աղվերան գյուղում ԱՄՆ աջակցությամբ բացվել է Տեղական դեմոկրատիայի դպրոց։