Բոսնիա եւ Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում անցկացվող ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է Չեռնոգորիայի թիմին՝ 5:4: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 0:0 հաշվով, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Առաջին տուրում հայկական թիմը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաականին: Ապրիլի 30-ին կայանալիք երրորդ տուրում Հայաստանի Մ-16 հավաքականի մրցակիցը կլինի Ջիբրալթարը: