Գրոսմայստերներ Արման Միքայելյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակներ են տարել Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկության երրորդ տուրում:

Միքայելյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել թուրք շախմատիստուհու նկատմամբ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը սև խաղաքարերով հաղթանակով է ավարտել պարտիան Բելառուսը ներկայացնող շախմատիստի հետ:

Երկրորդ տուրից հետո Արման Միքայելյանն ունի 3, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` 2.5 միավոր: 4-րդ տուրի խաղերը տեղի կունենան օգոստոսի 8-ին: