Եվրամիությունում ամենամաքուր օդով կարող Է հպարտանալ Ֆինլանդիան, համաշխարհային վարկանիշում նրանից առաջ Է անցել միայն Իսլանդիան: Բացի նրանցից, հնգյակ են մտել Էստոնիան, Շվեդիան եւ Ավստրալիան:

 

Բնության պահպանության խոշորագույն միջազգային կազմակերպության եւ համակարգչային ծրագրեր մշակող ընկերության մասնագետները կատարել են հետազոտություն՝ ուսումնասիրելով օդի մաքրությունը 73 պետություններում: Փորձագետները գնահատել են, թե միջին հաշվով փոշու որքան միկրոմասնիկներ Է պարունակում այս կամ այն երկրի քաղաքների օդը:

 

Դա օդի աղտոտման՝ մարդու համար ամենավտանգավոր տեսակներից մեկն Է. շատ մանր չափի պատճառով մասնիկները խորը ներթափանցում են շնչուղիներ, նստում թոքերում, ինչն առաջացնում Է առողջության հետ կապված խնդիրներ՝ ալերգիայից մինչեւ ուռուցքաբանական հիվանդություններ, պարզաբանել են վերլուծաբանները: Ամենակեղտոտ օդն, ինչպես պարզվել Է, Բանգլադեշում Է, Պակիստանում եւ Հնդկաստանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: