Ֆիլիպինների ներկայացուցիչ Կատրիոնա Գրեյը հաղթել է հեղինակավոր «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթում, հայտնում է thestar.com.myկայքը:
Նշվում է, որ 24-ամյա գեղեցկուհու թագադրման արարողությունը տեղի է ունեցել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում կայացած միջոցառման շրջանակում:
Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է 90-ից ավելի երկրի ներկայացուցիչ: Լավագույն եռյակում են ներառվել  Հարավային Աֆրիկայի և Վենեսուելայի ներկայացուցիչները:Միջոցառումը վարել են կատակերգու Սթիվ Հարվին և սուպերմոդել Էշլի Գրեհեմը: Աղբյուրը նկատում է, որ «Միսս տիեզերք» մրցույթի պատմության մեջ Ֆիլիպինների ներկայացուցիչը չորրորդ անգամ է հաղթում: Նախկինում ֆիլիպինցի գեղեցկուհիները հաղթել են 1969, 1973 և 2015թթ։