Հայտնի է դարձել Իսպանիայի Գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակչի հանդիպման անցկացման վայրը, գրում է Football Espana-ն:

Գավաթը խաղարկվելու է Սևիլիայի «Բենիտո Վիլյամարին» ստադիոնում: Այդ ստադիոնում իր խաղերն է անցկացնում «Բետիսը»:

Նշենք, որ մինչ այդ մրցաշարի եզրափակիչը երբեք չի անցկացվել «Բենիտո Վիլյամարինում»:

Նշենք, որ Իսպանիայի կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորություն ունեն Մադրիդի «Ռեալը», «Ժիրոնան», «Խետաֆեն», «Վալենսիան», «Սևիլիան», «Բետիսը» և «Բարսելոնան»: