Սպիտակ տունը Համաշխարհային բանկի ղեկավարի պոստում նախատեսում է առաջադրել Pepsi Co.-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ինդրա Նուիի թեկնածությունը, հաղորդում է The New York Times-ը:

Նշվում է, որ թեկնածուի ընտրության հարցում հնարավոր է ԱՄՆ նախագահի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփի միջամտությունը: Նա բազմիցս Նուիին անվանել է իր ուսուցիչը:

Ներկայումս թեկնածությունը պաշտոնապես հաստատված չէ: Պարբերականը նշում է, որ այն կարող է քննարկվել անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպիտակ տունը հրաժարվել է Համաշխարհային բանկի ղեկավարի պոստում Իվանկա Թրամփի թեկնածությունից: