«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը հայտնում է, որ էլեկտրամոբիլներ արտադրող ամերիկյան «Տեսլա» ընկերությունը կարող է ճանաչվել սնանկ։

Բանն այն է, որ ընկերությունը մեկ ամսից վճարելու է 1 միլիարդ դոլար՝ ըստ իր թողարկած պարտատոմսերի։ Եթե ընկերությունն այդ վճարումն իրականացնել չկարողանա, հնարավոր է սկսվի դեֆոլտի գործընթաց կամ սնանկություն։ Լրատվամիջոցը նշում է, որ ընկերությունը դեռեւս չունի բավարար միջոցներ այդ վճարումը լիարժեք իրականացնելու համար։