Խառը տիպի մարտերի մարտիկ Ալեքս Օլիվեյրայի վրա նռնակ են նետել։ Այս մասին հայտնում է TV Rio Sul-ը։ Ըստ հաղորդման, մարզիկը ներքաշվել է ինչ որ կոնֆլիկտի մեջ Տրե Ռիոս քաղաքում, որը գտնվում է Բրազիլիայում, որի ընթացքում էլ նրա վրա նռնակ են նետել։ Դեպքի հետ կապված ոստիկանական տեղեկագրերը փաստում են, որ մեքենայով ընթանալիս Օլիվեյրան տեսել է իր ընտանիքի անդամներին, որոնք վիճելիս են եղել ինչ որ զինված մարդկանց հետ եւ որոշել է միջամտել։

Նռնակը պայթել է մարզիկի մոտ։ Օլիվեյրան ստացել է բեկորային վնասվածքներ։ Մարզիկին հոսպիտալացրել են, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ուղեկցել ոստիկանություն՝ ցուցմունք տալու։ Հայտնի է, որ պայթած նռնակի բեկորները վնասել են Օլիվեյրայի ոտքը։