Ավստրալուհի Դանիելա Գրինթրին պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում 46 տարեկանում ավելի լավ տեսք ունենալ, քան 20-ում: Fox News-ը հրապարակել է նրա պատմությունը:

Արդեն երեք տարի է, ինչ Գրինթրին ճանապարհորդող բլոգեր է, 90 հազարից ավելի հետևորդ ունի Instagram-ում։ Նա պատմում է, որ 18 տարեկանից ակտիվ ճանապարհորդում է, և այս ընթացքում նա ավելի քան 70 երկիր է այցելել: Ավստրալուհին որոշել է բլոգեր դառնալ այն բանից հետո, երբ Մալդիվներում արձակուրդի ժամանակ արված՝ իր և ամուսնու լուսանկարները տասնյակ հազարավոր հավանումների արժանացան:

Դանիելան ասում է, որ վերամշակված սնունդ չի ուտում, այլ նախընտրում է մրգերը, բանջարեղենը և ձուկը: Նա կանոնավոր կերպով սպորտով է զբաղվում և բոլոր վարժություններն անում է՝ օգտագործելով սեփական ծանրությունը։ Գրինթրիի սիրած մարզաձևերն են վազքը, լողը, յոգան ու պիլատեսը:

Բացի այդ, նա ավելացրեց, որ հազվադեպ է շպարվում, բայց միշտ օգտագործում է արևապաշտպան քսուկներ: Բացի այդ, Գրինթրին ուշադիր կարդում է կոսմետիկայի և սննդի բաղադրությունը: