Chinhua լրատվական գործակալությունը հայտնում է, որ 2018 թվականին արդյունաբերական եղանակով ածխաթթու գազի եւ այլ վնասակար նյութերի արտանետումները հասել են ռեկորդային ցուցանիշի։

Ըստ հրապարակման, ավստրալացի գիտնականները հաշվել են, որ այս տարի մթնոլորտ է արտանետվել 37,1 միլիարդ տոննա ածխաթթու գազ, ինչը մոտ 3 տոկոսով ավելին է, քան նախորդ տարիներին։ Ընդ որում աճի դինամիկան նկատվում է հատկապես 2014-16 թթ։ Մասնագետները կարծում են, որ նման ցուցանիշները նախ սարսափեցնող են, քանի որ վկայում են այն մասին, որ բնապահպանական աղետը հեռու սարերի հետեւում չէ եւ ապա, ցույց են տալիս, որ Կլիմայի մասին Փարիզյան կոնվենցիան պարզապես չի գործում քանի որ այն վավերացրած երկրները պարտավոր են կրճատել իրենց տնտեսությունների կողմից մթնոլորտ կատարվող վնասակար արտանետումները։