Երկուշաբթի Հնդկաստանի ՌՕՈՒ-ն հյուսիսային Ռաջաստան նահանգում կործանել է Պակիստանի տարածքից արձակված անօդաչու թռչող սարքը, հաղորդում է ANI գործակալությունը:

Ըստ տվյալների՝ անօդաչուն Հնդկաստանի օդային տարածքը խախտել է կեսօրին Բիկաներ քաղաքի շրջանում: Հայտնաբերվելուց անմիջապես հետո այն կործանվել է: Նրա բեկորներն ընկել են Պակիստանի տարածքում:

Հնդկաստանի ԶՈւ-ն դեռ չի մեկնաբանել կատարվածը:

Երկու հարեւան երկրների՝ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հարաբերություններում լարվածությունը վերջին շաբաթների ընթացքում զգալիորեն սրվել է: Պատճառը մահապարտի հարձակումն է, որը փետրվարի 14-ին Հնդկաստանի Ջամմու եւ Քաշմիր նահանգում զինվորականների շարասյան մոտ իրեն պայթեցրել էր: Այդ օրը ահաբեկչության զոհ էր դարձել 45 մարդ