Գերմանիայում հրապարակվել է Երրորդ ռեյխի սպա Էգոն Օլենհաուերի օրագիրը։ Դրանում նշված են վայրերը, որոնցում նացիստները Լեհաստանից նահանջելիս իբր թաքցրել են ոսկին և թանկարժեք իրերը, փոխանցում է Daily Mail-ը։

Օրագրում ասվում է, որ Ադոլֆ Հիտլերը հանձնարարել է 260 բեռնատարով ոսկին, թանկարժեք քարերը, ոսկե իրերն ու նկարները թաքցնել Լեհաստանում՝ 11 վայրում, որպեսզի խորհրդային զորքերը չկարողանան գտնել դրանք։

Schlesische Brücke հիմնադրամի ներկայացուցչի խոսքով՝ սպայի օրագիրը երկար ժամանակ պահվել է Քվեդլինբուրգի մասոնական օթյակում։ Այն հիմնադրամին է հանձնվել մի քանի տարի առաջ։