Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից անցկացվում են «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաները, որոնք պայքարում են ավտոմոբիլային վառելիքի գնաճի, հարկերի բարձրացման եւ կենսապահովման թանկացման դեմ: Ցույցերը հաճախակի ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով եւ անկարգություններով:

Փարիզի ոստիկանությունը հստակեցրել է նախորդ շաբաթ մայրաքաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում բերման ենթարկվածների թիվը՝ 179 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով France-Presse-ին: