Այսօր մարտի 19-ին Ղազախստանի նախագահ՝ Նուրսուլթան Նազարբայեւը հրաժարական է տվել։ Այդ մասին նա հայտարարել է հեռուստատեսության հատուկ թողարկման ժամանակ։

 

«Ես ընդունել եմ որոշում դադարեցնել իմ նախագահական պարտավորությունները։ Այս տարի լրացավ իմ  30 տարին, ինչ ես զբաղեցնում եմ ամենա բարծր պաշտոնը։ Ժողովուրդը ինձ տվել է հնարավորություն լինել անկախ Ղազախստանի առաջին նախագահը։»

 

Ժամանակավոր պաշտոնակատար լինելու է խոսնակ՝ Սենատա Կասիմ-Ժոմարտ Տոկայեւը, ավելացրեց Նազարբայեւը։

Նորսուլթան Նազարբայեւը Գլխավորել է Ղազախստանը 1990 թվականի ապրիլ ամսից։ 2015 թվականի ապրիլին արտահերթ ընտրություններում վերընտրվել է 5-րդ անգամ, որպես Ղազախստանի նախագահ հավաքելով ձայների 97,75 տոկոսը։

Հունիսին Նազարբայեւը կդառնա 79 տարեկան։