Ճապոնական ALE մասնավոր ընկերությունը պատրաստվում է հունվարին արբանյակ արձակել և դրա միջոցով աշխարհում առաջին արհեստական «աստղային անձրև» առաջացնել, գրում է РИА Новости-ն:

Արբանյակն ուղեծիր դուրս կգա ճապոնական JAXA տիեզերական գործակալության Epsilon-4 հրթիռակրով:

Արդեն 2020թ.-ի գարնանը 6 մլն մարդ Հիրոսիմայի շրջանում կկարողանա 200 կմ շառավղով դիտել «աստղային անձրևը»:

Արբանյակը բեռնված կլինի 400 մետաղական գնդիկով, որոնք, ընկնելով և մթնոլորտի խիտ շերտեր հասնելով, կայրվեն՝ երկրից 60 կիլոմետր բարձրության վրա: Յուրաքանչյուր գնդիկի տրամագիծը չի գերազանցի մեկ սանտիմետրը:

Ինչպես նշում է ALE ընկերությունը, արհեստական «աստղային անձրևը» շրջակա միջավայրի վրա որևէ վնասակար ազդեցություն չի ունենա: