Ճապոնիայում՝ Տիբե քաղաքում, առաջին անգամ պաշտոնապես ճանաչել են միասեռական միությունները, հաղորդում է Mainichi-ն:

ունվարի 29-ին բնակավայրում հատուկ վկայագրեր շնորհելու արարողություն է սկսվել, որոնք հաստատում են չամուսնացած և ոչ ավանդական զույգերի միջև հարաբերությունները: Միջոցառմանը վեց զույգ է մասնակցել:

Նշվում է, որ քաղաքում սահմանված համակարգն առաջինն է Ճապոնիայում: Այն վկայագրեր ստացողներին հատուկ կարգավիճակով չի օժտում, սակայն թույլ է տալիս օգտվել սովորական ընտանիքներին հասանելի առավելություններից ու ծառայություններից: Մասնավորապես՝ նրանք կարող են պետական կացարանի համար հայտ ներկայացնել:

Փաստաթուղթը ստանալու համար դիմորդները պետք է լինեն առնվազն 20 տարեկան, չպետք է ամուսնացած լինեն, ինչպես նաև պետք է Տիբեում բնակվել ծրագրեն: