jqnews.com կայքը հայտնում է, որ Ճապոնիայում այս ձմեռ ավելի քան 2,2 մլն մարդ հիվանդացել է գրիպով։

Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն՝ երկրում գրիպի ուժեղ համաճարակ է:

Մասնավորապես՝ հունվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Ճապոնիայում հիվանդանոցները միջինում 57 գրիպով հիվանդի են սպասարկել, ինչը 1999թ.-ից ի վեր ռեկորդային ցուցանիշ է:

Ճապոնացի բժիշկները խորհուրդ են տալիս ավելի հաճախ լվանալ ձեռքերը, պաշտպանիչ դիմակներ կրել և առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի:

Երկրի տարբեր շրջաններում գրիպից մահացության դեպքեր են գրանցվել: