Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Մադրիդի փողոցներ` իրենց բողոքի ձայնը հնչեցնելու երկրի կառավարության և կատալոնական իշխանությունների միջև բանակցություններ անցկացնելու դեմ: Այդ մասին հայտնում է Interfax-ը:

Ոստիկանության տվյալների համաձայն` ակցիային մասնակցել է մոտ 45 հազար ցուցարար:

Իսպանիայի  «Քաղաքացիներ» և աջակողմյան «Ժողովրդական» կուսակցությունները հայտարարել են, որ երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի` Կատալոնիայի անկախության կողմնակիցների հետ բանակցելու նպատակով միջնորդ նշանակելու ծրագիրը հավասարազոր է պետական դավաճանության:

Նշվում է, որ ավելի վաղ, կատալոնական կողմը մերժել է Իսպանիայի կառավարության այդ առաջարկը և շարունակում է պաշտպանել այդ հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարը: