ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Kyodo-ին նշում է, որ 113 տարեկանում մահացել է Հոկայդո կղզու բնակիչ Մասաձո Նոնական, որն ավելի վաղ ճանաչվել էր որպես Երկիր մոլորակի ամենատարեց տղամարդը։ Ճապոնացին մահացել է իր տանն Ասյորո գյուղում:

Նոնական ծնվել էր 1905 թվականին: Վերջին տարիներին նա բնակվում էր իր թոռների հետ միասին Հոկայդոյի հյուսիսում Մեական լեռան ստորոտին:

Հատկանշական է, որ ամենատարեց մարդկանց վարկանիշային աղյուսակում Նոնական զբաղեցնում էր 30-րդ տեղը: Նրանից առաջ բոլոր հորիզոնականներում կանայք են: