Մահացել է  ԱՍԱԼԱ-ի  մարտիկ Վարուժան Կարապետյանը։ Այս  մասին տեղեկացնում են հանգուցյալի  մերձավորները:

Հիշեցնենք, որ Վարուժան Կարապետյանը 80-ականների սկզբին ղեկավարել է Հայաստանի  Ազատագրության  հայ գաղտնի բանակի   Ֆրանսիայի  շրջանի մարմինը։1983  թվականին  Փարիզի  «Օռլի» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո նրան ձերբակալել են եւ Փարիզում կայացած դատավարության ավարտին դատապարտել ցմահ ազատազրկման:

Բանտարկությունից 17 տարի անց հայկական կողմի շարունակական դիմումների շնորհիվ պաշտոնական Փարիզն ազատ է արձակել նրան (2011) եւ նա արտաքսվել է Հայաստան:

Վարուժան Կարապետյանը 65 տարեկան էր։