Անգլիական լիգայի Գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է «Չելսիին» (0:0, 4:3` 11մ.) և դարձել մրցանակի դափնեկիր:

Հանդիպումը կայացել է Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում:

Հանդիպման վերջնամասում վնասվածք է ստացել լոնդոնցիների դարպասապահ Կեպա Արիսաբալագան, և թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ցանկացել է փոխարինել նրան, սակայն իսպանացի ֆուտբոլիստը հրաժարվել է լքել դաշտն ու զայրացած մարզիչը լքել է մարզչական նստարանը:

Նշենք՝ «Մանչեսթեր Սիթին» իր պատմության ընթացքում 6-րդ անգամ է դարձել լիգայի գավաթակիր ու այս ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցնում՝ շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդին», «Ասթոն Վիլային» և «Չելսիին» (5-ական):

Առաջատարը «Լիվերպուլն» է, որը 8 անգամ է նվաճել այս տիտղոսը: