Զամբիայում իշխանությունները հետեւել եւ սպանել են շրջանը ահաբեկող մարդասպան կոկորդիլոսին, հայտնում է «Լենտան»։Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսում գտնվող Լուապուլա նահանգում։ Տեղի բնակիչները խնդրել են վայրի բնության եւ ազգային պարկերի դեպարտամենտի ներկայացուցիչներին որսալ սողունին այն բանից հետո, երբ նա սպանել էր 18-ամյա աղջկան։ Պերեշես Քաունդան կոկորդիլոսի զոհ է դարձել դեկտեմբերի 7-ին։ Zambia National Broadcasting Corporation պորտալի տվյալներով՝ սողունը նրա վրա է հարձակվել մինչ նա լողում էր լճում, ուր գնացել էր ընկերների հետ առանց ծնողների թույլտվության։Սպանված կոկորդիլոսի ստամոքսում գտել են աղջկա ձախ ոտքը։ Այնտեղ հայտնաբերվել է նաեւ մեկ այլ մարդու, ենթադրաբար, ձկնորսի մարմնի մասեր։