Ես ինչ ասել եմ, որևիցե սխալ բան չեմ ասել։ Իրականությունն եմ ներկայացրել։ Հարգելի քաղաքապետին ուզում եմ ասել, որ ինքը մի պահ պատկերացնի, որ Երևանի քաղաքապետարանը թատրոնի շենք չէ։ Ինքը թող հիշի քարոզարշավի ժամանակ երևանցիներին տրված խոստումները և աշխատի դրանք կատարել, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Աբու Դաբիի թագաժառանգի՝ Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռանալու թեմային։

«Ծառուկյանն ամեն ինչի տիրապետում է, ամեն ինչ խոսում է իրականապես։ Քաղաքապետն ինքը չի տիրապետում իրավիճակին», – հավաստիացրեց նա՝ լրագրողներին ներկայացնելով Երևանի քաղաքապետի ստորագրությամբ Աբովյան փողոցում «Կեմպինսկի» հյուրանոցի շինթույլտվության փաստաթուղթը: