Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը կխախտի 40 տարվա ավանդույթը՝ գրում է The Sun-ը:

Ինչպես նշվում է, արդեն 40 տարի է՝ թագավորական ընտանիքի անդամների ծննդաբերությունը տեղի է ունենում լոնդոնյան Սենթ-Մերի հիվանդանոցի «Լինդո» մանկաբարձական բաժանմունքում: Մասնավորապես, այնտեղ են ծննդաբերել արքայադուստր Դիանան և Քեյթ Միդլթոնը:

Պարբերականի տվյալներով՝ Սասեքսի դուքսն ու դքսուհին որոշել են, որ իրենց երեխան լույս աշխարհ կգա Վինձորում իրենց տնից ոչ հեռու ծննդատանը:

Աղբյուրներից մեկի խոսքով՝ քանի որ երեխան չի լինելու բրիտանական գահի ուղիղ ժառանգորդը, ծնողները ցանկանում են իրենց երեխայի լույս աշխարհ գալը դարձնել ավելի ոչ պաշտոնական: