N-TV-ն հայտնում է, որ Ստամբուլի դատախազությունը 219 զինվորականի ձերբակալման սանկցիա է տվել, ովքեր կասկածվում են գյուլենականությանը հարելու մեջ։ Հիշեցնենք, որ վտարանդի թուրք քաղաքական գործիչ, ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա «Ֆետո» կազմակերպությանը կասկածում են Թուրքիայում 2016-ին տեղի ունեցած պետական անհաջող հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։