Թուրքիայի փաստաբանների միության (TBB) նախագահ Մեթին Ֆեյզիօղլուն քննադատել է Ստամբուլում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կազմակերպվող երթերին մասնակցող քաղաքացիներին՝ հայտարարելով, որ վերջիններս «Բոլորս հայ ենք» կոչերով ձգտում են ընդունելի դառնալ Արևմուտքի համար և ժամանակակից երևալ, գրում է թուրքական artigercek.com կայքը:

«Մենք էլ, ի հեճուկս «Բոլորս հայ ենք» ասողների, ասում ենք՝ բոլորս թուրք ենք», -հայտարարել է երկրի փաստաբանների միության նախագահը:

Նա նաև պնդել է, որ Թուրքիան և Ադրբեջանը պետք է առավել ակտիվ աշխատեն Խոջալուի դեպքերի վերաբերյալ իրենց դիրքորոշումն աշխարհում տարածելու համար և առաջարկել է Ադրբեջանի փաստաբանների միության հետ համատեղ այդ թեմայով հատուկ ժողով անցկացնել Նախիջևանում: