Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ կանի ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար, սակայն չարժի ժամկետներ սահմանել: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ 2019 թվականին հակամարտության կարգավորման հնարավորության մասին:

«Մենք չենք սահմանում ժամկետներ, մշտապես հանդես ենք եկել արագ կարգավորման օգտին եւ դրա համար ձեռնարկում ենք բոլոր միջոցները»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ «պատմությունը երկարատեւ է, հակամարտությունը ձգձգված»: