ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում կիրակնօրյա պատարագի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է բողոքական եկեղեցու մեջ: Տուժել է 6 մարդ, գրում է CBS News-ը:
Դեպքի պահին եկեղեցում նախածննդյան միջոցառում է տեղի ունեցել, որին ներկա է եղել շուրջ 100 մարդ:Մեքենան կոտրել է վիտրաժային ապակին և մխրճվել պատի մեջ: Տուժածների մեծ մասը վիրավորվել է ապակու կտորներից:Ոստիկանությունը պարզում է կատարվածի հանգամանքները: