Կենտրոնական Ամերիկայի երկրների գաղթականներից ձևավորված նոր «քարավանը» սկսել է Գվատեմալայի և Մեքսիկայի սահմանից դեպի ԱՄՆ շարժվել, հաղորդում է Noticias24 հարթակը:

«Քարավանում» ընդհանուր առմամբ ավելի քան 1200 մարդ է հաշվվում, որոնք դեպի ԱՄՆ սահման շարժվելուց առաջ մոտ 2 ամիս անց են կացրել Մեքսիկայի սահմանամերձ Տապաչուլա քաղաքում: Որոշ տվյալների համաձայն՝ «քարավանի» անդամների մեջ կան նաև Կուբայի քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ դեպի Միացյալ Նահանգներ ներգաղթյալների վերջին՝ մոտ 400 հոգանոց «քարավանը» սկսել էր շարժվել հունվարին՝ Գվատեմալայից:

Կենտրոնական Ամերիկայի երկրների բնակիչների նման խմբերը սկսել էին դեպի Միացյալ Նահանգների սահման շարժվել 2018թ.-ի աշնանից: Արդյունքում ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին, տարբեր տվյալներով, 6-10 հազար գաղթական է կուտակվել: Ամերիկյան իշխանությունները հայտարարել են, որ չեն ընդունի ապօրինի ներգաղթյալներին, և սահմանին անվտանգության նկատառումներով մի քանի հազար զինծառայող են տեղակայել: