Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին՝ Տիհուանա քաղաքում տեղակայված միգրանտների ժամանակավոր ճամբարը հեղեղել են հորդառատ անձրևները: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամանակավոր կացարանում այդ ժամանակ մոտ 6 հազար ներգաղթյալ է եղել:

Նշվում է, որ Մեքսիկայի իշխանությունները որոշում են կայացրել միգրանտներին ապահովել մեկ այլ ապաստարանով, որը գտնվում է սահմանից հեռու և նախատեսված է 7.5 հազար մարդու համար:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մի խումբ միգրանտներ միաժամանակ որոշել են հացադուլ սկսել, քանի որ ԱՄՆ իշխանությունները թույլ չեն տալիս նրանց մուտք գործել իրենց երկրի տարածք: