Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի ճարտարապետության եւ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Պավել Լուչինովիչին 4 հազար դոլարի չափով կաշառք ստանալուց հետո  ձերբակալել են: Այս մասին չորեքշաբթի հայտնել է հանրապետության ՆԳՆ-ն:

«Տղամարդուն ձերբակալել են Մինսկի շրջանում 4 հազար ԱՄՆ դոլար ստանալուց հետո: Գումարը նախագծային որոշումների համաձայնեցման հարցերի բարենպաստ լուծման համար պաշտոնյային փոխանցել է անհատ ձեռներեցը», -նշել է ՆԳՆ-ն:

ՆԳՆ տվյալներով՝  ՔԿ գլխավոր  քննչական վարչության կողմից Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի պաշոտնատար անձի նկատմամբ Բելառուսի ՔՕ 430-րդ հոդվածի 2-րդ մասի (խոշոր չափի կաշառքի ստացում) հարուցվել է քրեական գործ, իսկ կաշառքը տվողի նկատմամբ 431-րդ հոդվածի 2-րդ մասով (խոշոր չափի կաշառքի փոխանցում)  հարուցվել է քրեական գործ:

Պավել Լուչինովիչը Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի ճարտարապետության եւ քաղաքաշինության կոմիտեի նախագահ էր նշանակվել 2015 թվականին: