Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հույս ունի, որ հաջորդ շաբաթ կկարողանա միանալ թիմին: Ֆուտբոլիստը նշել է, որ ցանկանում է գոլերով օգնել իր թիմին:

«Հուսով եմ՝ կվերադառնամ հաջորդ շաբաթ՝ «Սասուոլոյի» դեմ հանդիպումից հետո: Ես ցանկանում եմ գոլեր խփել:

Ցավոք, վնասվածքները խանգարում են, սակայն հույս ունեմ, որ «Ռոմայի» հետ կլինեմ մրցաշրջանի 2-րդ կեսում»,- ասել է Մխիթարյանը:

Ա Սերիայի 22-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 1-ին:

Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը ձախ ազդրի վնասվածք էր ստացել հունվարի 5-ին կայացած 18-րդ տուրի «Տորինո»-ի դեմ հանդիպման ժամանակ:  Նշվում էր, որ վերականգնման համար կպահանջվի ամենաքիչը 1 ամիս: