ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեք նվազել է: Ըստ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները գնահատող transfermarkt.com-ի՝ այն 2018 թ. դեկտեմբերի 19-ի դրությամբ կազմում է 30 մլն եվրո: 2018-ի հունվարի 2-ին ֆուտբոլիստի տրանսֆերն արժեցել է 35 մլն եվրո:

Մխիթարյանի ապագան «Արսենալում» մշուշոտ է: Բրիտանական մամուլը գրում է, որ նա կարող է ստիպված լինել հեռանալ, քանի որ «զինագործները» մոտ են «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին ձեռք բերելուն: