Հենրիխ Մխիթարյանը, որը վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում», իրեն շատ լավ է զգում Հռոմում և ցանկանում է այնտեղ շարունակել կարիերան: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Մխիթարյանը հեռախոսազրույց է ունեցել «Արսենալի» ներկայացուցիչների հետ եւ ասել, որ չի ցանկանում վարձավճարով «Ռոմայում» հանդես գալու պայմանագրի ժամկետի ավարտից հետո լոնդոնյան թիմ վերադառնալ:

Հիշեցնենք՝ իտալական Corriere dello Sport-ը վերջերս հաղորդել էր, որ իտալական ակումբը Մխիթարյանի ամբողջական տրանսֆերի դիմաց չի ուզում վճարել 12 մլն եվրոյից ավելի գումար, մինչդեռ անգլիական ակումբը չի  ցանկանում բաց թողնել Մխիթարյանին 20 մլն եվրոյից պակաս գումարով: Ավելին, մինչ այդ տեղեկություն տարածվեց, որ «Արսենալը» Մխիթարյանի համար պահանջում է 25 մլն եվրո: