Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքի զինվորական դատախազությունը հետաքննում է Սանկտ Պետերբուրգում Անդրեյ Մոժայսկու անվան ռազմա-տիեզերական ակադեմիայի վարչական շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները:

Պայթյունի հետևանքով վնասվածք է ստացել երեք կուրսանտ: Ըստ բժիշկների, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Շենքում գտնվող մնացած կուրսանտներին տարհանել են:

Նախնական վարկածի համաձայն, պայթել է փոքր նռնակ կամ ական, ինչը տեղի է ունեցել զինամթերքի հետ անզգույշ վերաբերմունքի հետևանքով: