Մոսկվայի միջշրջանային տրանսպորտային դատախազությունը չեղարկել է մի շարք արգելքներ, որոնք մտցվել էին մինչ այդ մայրաքաղաքի Շերեմետեւո, Դոմոդեդովո եւ Ժուկովսկի օդանավակայաններում, տեղեկացնում է Life-ը։

Ստուգման արդյունքում կանոնները համարվել են «ավիացիայի զարգացման պետական կանոնակարգման ոլորտում դաշնային օրեմսդրության պահանջներին հակասող»։

Այսպիսով,  ուղեւորները նորից կարող են օդանավակայանում գտնվել վատ բուրող հագուստով, գլանիկներ քշել, առանց ականջակալների երաժշտություն լսել, օդանավակայանի տարածքով անցնել «կենդանիներ հեծած», հագուստ փոխել եւ լվացվել զուգարաններում։

Առանձնակի ռեզոնանս էր առաջացրել օդանավակայանների հատակին նստելը կամ պառկելը։ Հիմա դրա համար չեն տուգանելու։