Մոսկվայում կրկին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ըստ ռուսական «Հինգերորդ ալիք»-ի՝ ծեծկռտուքի մասնակիցները հրազեն են կիրառել: Դեպքի մասին տեղեկացրել են ականատեսները:

Աղբյուրը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի Լեֆոռտովսկի այգուց քիչ հեռու։ Ոստիկանությունն այժմ ստուգում է տեղեկությունը:

Ծեծկռտուքին մասնակցել է մոտ 20 մարդ։ Ըստ տեղեկությունների՝ կա մեկ տուժած: Ծեծկռտուքի մասնակիցների և վեճի պատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Այլ տեղեկություններ չեն փոխանցվում:

Հիշեցնենք, որ օրերս Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող ժամանցի օբյեկտներից մեկում երեկ ուշ երեկոյան զանգվածային ծեծկռտուք և հրաձգություն է տեղի ունեցել չեչենական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև: